Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաեւ՝ ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնութեան պատճառով չի ուտւում»:
Ինչո՞ւ է նրան հարցնում: Որպեսզի փոխանցի խոսքի հավաստիությունը, և պատասխանից ժողովուրդը իմանա որոշումը:
Սուրբ Եփրեմ Ասորի
Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաեւ՝ ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնութեան պատճառով չի ուտւում»:
Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 24:2
Ա. Լոպուխին
«Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատը, որ դրանք չես կարող ուտել, քանի որ շատ վատն են»»։ (Սինոդական թարգմ.) [3]
Որպեսզի փոխանցի խոսքի հավաստիությունը, և պատասխանից ժողովուրդը իմանա որոշումը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 24:1
--------------------------------------
[3](Էջմիածին թարգմ.) Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաեւ՝ ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնութեան պատճառով չի ուտւում»:
(Արարատ թարգմ.) Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատ, որ վատությունից չեն ուտվի»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր՝ Զի՞նչ տեսանես Երեմիայ. եւ ասեմ թուզ թուզ քաղցր, եւ առաւել քաղցր. եւ թուզ ժանտ՝ եւ առաւել ժանտ, որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: