Ա․ Լոպուխին
Որպեսզի չլինի թե նրան մերկացնեմ և ներկայացնեմ իր ծնված օրվա պես, չլինի թե նրան անապատ դարձնեմ, նրան անջուր երկրի վերածեմ և ծարավից սպանեմ։ (Սինոդական թարգ․) [3]
Դավաճանած կնոջից ամուսինը կարող էր վերցնել բոլոր նվերները։ Այսպես վարվելով՝ ամուսինը կարծես մերկացնում էր կնոջը։ Այսպես Տեր Աստվածն անիրավ ժողովրդին կզրկի իր բոլոր շնորհներից։ Իսրայելը կրկին կհասնի այնպիսի տխուր վիճակի, որում նա եղել էր իր ծննդյան օրը, այսինքն՝ իր քաղաքական անկախության նախօրեին՝ Եգիպտոսում գտնվելու ընթացքում (երանելի Թեոդորիտ) և Եգիպտոսից դուրս գալու ժամանակ, «կնմանվի անապատի և անջուր երկրի», այսինքն՝ կզրկվի անհրաժեշտ սննդից։ Մարգարեն, անկասկած, նկատի ունի գերության ժամանակաշրջանը։
--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) որովհետեւ նրան կը մերկացնեմ եւ նրան կ՚անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը. նրան անբնակ կը դարձնեմ, կը վերածեմ անջուր հողի եւ կը սպանեմ նրան ծարաւից:
(Արարատ թարգ․) Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։
(Գրաբար) Զի արարից զնա մերկ, և կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. և եդից զնա իբրև զանապատ, և կարգեցից զնա իբրև զերկի՛ր անջուր, և սպանից զնա ի ծարաւոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: