Օսեեի մարգարեության մեկնություն 2:4

Ա․ Լոպուխին

Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։ (Սինոդական թարգ․) [4]
   
   Պատիժը կհասնի և՛ ամբողջ հասարակությանը (մորը), և՛ դրա առանձին անդամներին (որդիներին)։ Այս երեխաները «պոռնկության որդիներ» են, այսինքն, ինչպես սուրբ Եփրեմ Ասորին է բացատրում, մոր հետ միասին թաղվել են նրա չար գործերի մեջ։
--------------------------------
[4]1(Էջմիածին թարգ․) Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են,
(Արարատ թարգ․) Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։
(Գրաբար) Եւ որդւոց նորա ո՛չ ողորմեցայց, զի որդիք պոռնկութեա՛ն են։