Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եւ շփոթություն կլինի քո ժողովրդի մեջ, և քո բոլոր ամրոցները պիտի կործանվեն, ինչպես Սաղման ոչնչացրեց Բեթարբելը պատերազմի օրը․ մայրը սպանվեց իր զավակների հետ։ (Սինոդական թարգ․)[14]
Իսրայելի ամրոցների կործանման մասին հայտարարելիս մարգարեն հետևյալ համեմատությունն է օգտագործում․ «Ինչպես Սաղման ոչնչացրեց Բեթարբելը պատերազմի օրը, մայրը սպանվեց իր զավակների հետ»։ Անկասկած, Սաղման Սալմանասար անվան կրճատ տարբերակն է (տե՛ս Ա Մնաց․ 4։29, որտեղ «eltholad» անունը (Հեսու․ 15։30) դրված է «tholad» ձևով, իսկ Ովս․ 10։8 համարում «բեթավեն» անվանումը «ավեն» ձևով է)։
Այս Սալմանասարի ներքո հասկանում են Ասորեստանի թագավորներից մեկին (Սալմանասար III 783−773 թթ․ Սալմանասար IV, 727−722թթ․) կամ էլ մովաբացիների թագավոր Սալմանասարին, որը հիշատակվում է Թիգլաթպալասար III−ի (745−727 թթ․) փառահեղ արձանագրության մեջ։
Բեթարբելը Գալիլիայում՝ Սեփորիսի և Տիբերիայի միջև գտնվող քաղաք է, որը համապատասխանում է ներկայիս Իբրիդին։ Բացի Ովս․ 10։14 համարից՝ այս քաղաքի կործանման ժամանակի և հանգամանքների մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։ «Մայրը սպանվեց իր զավակների հետ» խոսքը, ըստ երևույթին, ասացվածք է, որով մատնանշվում է մարդկային դաժանության բարձրագույն աստիճանը ( Ծննդ․ 32։12)։ Մարգարեի բոլոր խոսքերը նպատակ ունեն ներկայացնել Իսրայելի ժողովրդին սպասվող ծանր պարտությունը։
Սլավոներեն տեքստում «ինչպես Սաղման ոչնչացրեց Բեթարբելը» բառերի փոխարեն ընթերցվում է «ինչպես զոհվեց Սաղմանա իշխանը՝ Հերոբոաղի տնից»։ Ակնհայտորեն Յոթանասնիցը «Keshod» (ոչնչացրեց) բառի փոխարեն ընթերցել է «Kesar» (ինչպես իշխանը), այնուհետև եբրայերեն «beit» բառը հասկացվել է հասարակ՝ տուն իմաստով, իսկ ամբողջ համեմատությունն առնչվել է Գեդեոնի կողմից մադիամացիների թագավոր Սաղմանի սպանության փաստին (Դատ․ 8։21): Գեդեոնը կրում էր Հերոբոաղ մականունը (Դատ․ 6։32), որի արդյունքում էլ ստացվել է «Հերոբոաղի տնից» (Ալեքսանդրյան և Սինայական ձեռագրերում «´Ιεροβααλ» ձևով է ընթերցվում)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Քո ժողովուրդը կորստեան կը մատնուի, եւ քո բոլոր պարսպապատ ամրոցները կը կործանուեն: Ինչպէս Յերոբովաղի տնից Սաղաման իշխանի պատերազմի ժամանակ, երբ մայրերին սպանեցին որդիների կողքին,
(Արարատ թարգ․)Ուստի պատերազմի խռովություն է բարձրանալու քո ժողովրդի մեջ, և քո բոլոր ամրոցները պիտի քանդվեն, ինչպես պատերազմի օրը Սաղման քանդեց Բեթարբելը. մայրը որդիների հետ կոտորվեց։
(Գրաբար) Եւ յարիցէ կորուստ ի վերայ ժողովրդեան քոյ. և ամենայն պարսպաւորք քո կործանեսցին. իբրև իշխան Սաղմանա ի տանէն Յերոբովա յաւուրս պատերազմին՝ զմայր առ որդիս հարին,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: