Ա. Պ. Լոպուխին (†1904)
Իմ ժողովուրդը հակամիտ է Ինձնից խոտորված մնալ, և թեկուզ կանչում են նրան դեպի Բարձրյալը, սակայն նա միաձայն չի բարձրանում։ (Սինոդական թարգ․)[7]
Համարի միտքը պարզ է։ Սակայն եբրայերեն տեքստը մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) թարգմանության մեջ ազատ է փոխանցվում՝ «կարծրացել է» (եբրայերենում «կախված է», իսկ հայերեն թարգմանության մեջ «հակամիտ է» տարբերակն է)։ Նորագույն մեկնիչները (Վելլա, Նովակ, Գոոնակեր) համարի տեքստը խեղաթյուրված են համարում և, իրենց սրբագրումներն առաջարկելով, իմաստը տարբեր ձևերով են փոխանցում։ Հունարեն տեքստում համարը շեղումներ ունի, որոնք առաջացել են բնագրի այլ ընթերցումներից։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրա ժողովուրդը կախուած կը մնայ իր բնակավայրից, եւ Աստուած կը բարկանայ նրա պատուական բաների վրայ ու չի մեծարի նրան:
(Արարատ թարգ․) Իմ ժողովուրդը համառում է ինձնից խոտորվել. թեև դեպի Բարձրյալն են կանչվում նրանք, սակայն չեն բարձրանում։
(Գրաբար) Եւ ժողովուրդ նորա կախեա՛լ կայցէ զբնակութենէ նորա. և Աստուած ի վերայ պատուականաց նորա բարկասցի՛, և մի՛ բարձրացուսցէ զնոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: