Ա. Լոպուխին
Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք ցրվեցին մարդիկ, իսկ եղբոր անունը Հեկտան էր: (Սինոդական թարգ․) [25]
Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր…հրեական բնագրում այս անունը պետք է որ Փելեգ ձևն ունենա, նշանակում է բաժանում կամ ճյուղավորում: Ինչ բաժանման մասին է այստեղ խոսքը, այնքան էլ պարզ չէ. այդ ի նկատի ունենալով, մի մասը տեսնում է այստեղ ժողովուրդների բաբելոնյան սփռման իրողությունը (Ռոզենմյուլլեր, Քեյլ, Լանգե), իսկ մյուսները այստեղ տեսնում են սուրբգրային հեղինակի կողմից հատկապես սեմական այն ճյուղի առանձնացումը, որը ուղղակիորեն առնչություն է ունեցել աստվածընտիր ժողովրդի հետ (Դելիչ):
եղբոր անունը Հեկտան էր ...Վերջինս քոչվոր մի ամբողջ շարք ցեղերի նախահայրն է եղել, որոնք բնակվում էին Արաբական թերակղզում հեկտանների գլխավորությամբ: Ամենայն հավանականությամբ սա Արաբիայի արդեն երկրորդ բնակչությունն էր, որը զբաղեցրել էր առաջինների` քամերի տեղը. վերջիններս էլ հարկադրված են եղել իրենց համար որոնելու նոր բնակատեղի գլխավորապես Աֆրիկայում:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Եբերը ծնեց երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, որովհետեւ նրա օրօք ցրուեցին մարդիկ, իսկ եղբօր անունը Յեկտան էր:
(Արարատ թարգ․) Եվ Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրերին բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր:
(Գրաբար) Եւ Եբերայ ծնան երկու որդիք. անուն միոյն Փաղէկ. զի յաւուրս նորա բաժանեցաւ երկիր։ Եւ անուն եղբօր նորա Յեկտան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: