Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:48

Հովհաննես Ծործորեցի

Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»:

 

    Նա պատասխանեց Իր հետ խոսողին՝ ասելով. «Ո՞վ է Իմ մայրը, կամ ովքե՞ր են Իմ եղբայրները»:

    Սա ասելով՝ չի ամաչեցնում մորը կամ ուրանում Իր ծնողին, որովհետև թե այդպես լիներ, չէր բնակվի նրա արգանդում, և եթե ուրանար, արժանի կլիներ, որ նրանք նախատեին [Իրեն]: Նա այնքան հնազանդ էր մորը, որ անգամ խաչի վրա [նրան] հանձնեց Իր սիրելի աշակերտին  712: Այլ [այս խոսքով] այն է ցույց տալիս, որ Իր համար կարևոր չէ մեկի [անձը], եթե նա բոլոր պատշաճ բաները չի գործում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:46