Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:48

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նա էլ ի պատասխան ասաց Իրեն ասողին. «Ո՞վ է Իմ մայրը, և ովքե՞ր են Իմ եղբայրները»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:46
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»:
   

    Նա պատասխանեց Իր հետ խոսողին՝ ասելով. «Ո՞վ է Իմ մայրը, կամ ովքե՞ր են Իմ եղբայրները»:

    Սա ասելով՝ չի ամաչեցնում մորը կամ ուրանում Իր ծնողին, որովհետև թե այդպես լիներ, չէր բնակվի նրա արգանդում, և եթե ուրանար, արժանի կլիներ, որ նրանք նախատեին [Իրեն]: Նա այնքան հնազանդ էր մորը, որ անգամ խաչի վրա [նրան] հանձնեց Իր սիրելի աշակերտին  (Հովհ. 19։26-27): Այլ [այս խոսքով] այն է ցույց տալիս, որ Իր համար կարևոր չէ մեկի [անձը], եթե նա բոլոր պատշաճ բաները չի գործում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:46