Ծննդոց գրքի մեկնություն 18:32

Ա. Լոպուխին

Աբրահամն ասաց. «Տե՛ր, ինձ որևէ բան կպատահի՞, եթե դարձեալ խոսեմ. իսկ եթե այնտեղ գտնվի տա՞սը»: Տերը պատասխանեց. «Չեմ կործանի հանուն տասի»: (Սինոդական թարգ․) [32]

   

   «Տե՛ր, ինձ որևէ բան կպատահի եթե դարձյալ խոսեմ. Իսկ եթե այնտեղ գտվի տա՞սը»... Սա Աբրահանի անվեհեր աղոթքի գագաթնակետն է, երբ նա խնդրում է պահել քաղաքը միայն տասը ենթադրյալ արդարների համար, և Տերը իր անսահման գթությամբ համաձայնվում է կատարել իր հավատարիմ ծառայի նման ծայրագույն խնդրանք։ Բայց ամբարիշտ քաղաքների բնակիչները այդքա՛ն ընկղմված էին իրենց անբարշտության և անառակության մեջ, որ նրանց միջից անգամ տասը արդար չգտնվեց. Այդիպիսիներ, ինչպես երևում է հետագա համատեքստից, գտնվեցին միայն երեք արդար՝ Ղովտը և իր երկու դուստրերը, որոնք Տիրոջ հրաշքով փրկվեցին ընդհանուր կործանումից (գլ. 19)։
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ դարձեալ խօսեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի տա՞սը»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն տասի»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, և միայն վերջին անգամ խոսեմ: Գուցե այնտեղ տասը գտնվի»: Եվ Նա ասաց. «Այդ տասի համար էլ չեմ կործանի»:
(Գրաբար) Եւ ասէ. Միթէ իցէ՞ ինչ Տէր եթէ խօսեցայց ևս մի՛ւս անգամ. եթէ գտցի անդ՝ տա՞սն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից վասն տասանցն։