Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:8

Հովհաննես Ծործորեցի

8-9. Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:

   

   Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, հատի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից: Ավելի լավ է քեզ համար, որ մի ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հա-վիտենական կրակի մեջ ընկնես: Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից: Ավելի լավ է քեզ համար, որ միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և գեհենի կրակն ընկնես:

   Մի անգամ [Տերն արդեն] ասել է սա և այժմ կրկնում է հաստատելու համար, այլև ուսուցանում, թե ինչպես է պետք փրկվել գայթակղեցնողներից: Բայց պետք է գիտենալ, որ մարմնական անդամների մասին չէ, որ խոսում է, այլ [մարդու համար] կարևոր բաների և մերձավորների մասին, որոնց որպես մեր անդամներն ունենք և հաղորդակցվում ենք նրանց չարիքներին: Որովհետև ինչ չարիք որ չի կարող անել հարկադրանքը, հաճախ բարեկամն է անում, որին [Տերը] կտրել է հրամայում, եթե նա չար գործեր է կատարում: Եթե չենք խնայում մեր այն անդամները, որոնք գիտենք, որ անբժշկելի են, այլ հատում ենք, որպեսզի մարմնի մնացած մասն էլ չապականեն, ի՞նչ ասել սիրելիների մասին, երբ փտած են: Ինչպես Պողոսն էր ասում. «Չարը մեջտեղից վերացրե՛ք», որպեսզի մի փոքր խմորն ամբողջ զանգվածը չխմորի:

   Կամ էլ [անդամները] խորհրդանշում են մարմնի չար վարքը, որը Պողոսը «երկրավոր անդամներ» է անվանում 946: Որովհետև մարդկանց գործերը երկու տեսակ են, որոնք [Տերը] «ձեռք» է կոչում: Որոշներ ըստ Աստծո կամքի են, մյուսները՝ նրան հակառակ: Այդպիսին է նաև [մարդկանց] ընթացքը: Ուրեմն՝ ով երկու գործերն էլ կատարում և երկու ընթացքով էլ գնում է, ինչպես Ադամը, ով ճաշակեց թե չարը, թե բարին, ճշմարտապես արժանի է գեհենին, իսկ ով սրանցից մեկն [է կատարում]՝ բարին և Աստծուն հաճելին, այնպիսին արքայությունն է ժառանգելու: Իսկ կյանքի մեջ կաղ և միականի մտնելու մասին ասվել է 947: Բայց ինձ թվում է, թե [Տերը] սա ասաց գայթակղվողներին, որպեսզի սիրելիների ցանկությունների պատճառով չգայ թակղվեն: Իսկ հաջորդ [խոսքով] ուսուցանում է գայթակղեցնողներին:
   

Ստեփանոս Սյունեցի

Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես:
   
    «Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզանից»:
   Մարդկանց գործերը երկու կերպ են, կեսն ըստ Աստծու են գործում և կեսը՝ ընդդեմ Աստծու: Նույնպես և ընթացքը. ոմանք [ընթանում են] ըստ Աստծու, և ուրիշներն ոչ ըստ Աստծու: Արդ, ով երկու գործերն էլ գործում է և երկու ընթացքով էլ ընթանում է, և ոչ [թե] մեկը՝ ճշմարտապես, գեհենի է արժանի: Իսկ եթե սրանցից մեկը՝ Աստծուն հաճելին [գործի], նրանն է երկնքի արքայությունը:
   Նույնպես  և  պետք  է  իմանալ  երկու  աչքերի  վերաբերյալ  (Մատթ. 18։9), դրա համար և փեսան հարսի մի աչքի մասին ասաց. «Մեր սիրտը խոցեցիր քո մի աչքով» (Երգ. 4։9), [նաև] ասում է. «[Դատաստանի համար] եկա [այս աշխարհը], որպեսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան» (Հովհ. 9։39): Առաջինի չտեսնելը վատթարագույն է, քան տեսնելը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6