Հովհաննես Ծործորեցի
«որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»»
Որովհետև Հովհաննեսն արդարության ճանապարհով եկավ, և չհավատացիք նրան. մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան, իսկ դուք տեսաք և չզղջացիք` նրան հետո հավատալու համար:
Սրանով նույնպես նախորդ [խոսքերն] է հաստատում: Ինչպես որ Տերը նախ ձեզ մոտեցավ, այդպես էլ` Նրա ծառան, որովհետև Հովհաննես [Մկրտիչը] ձե՛զ մոտ եկավ և ոչ թե [հեթանոսների] մոտ ընթացավ, և ոչ միայն սա, այլև «արդարության ճանապարհո՛վ» [եկավ], որովհետև չեք կարող նրան մեղադրել, թե ծույլի մեկն էր կամ ոչ ոքի մասին չէր հոգում, կամ էլ Օրենքի համաձայն չէր ընթանում. այլ անարատ վարք ուներ և [իր ժողովրդի մասին] շատ էր հոգում: Այլև չյուրացրեց իր Տիրոջ պատիվը, այլ երբ նրա մասին կարծում էին, թե նա էր Քրիստոսը, ասաց. «Արժանի չեմ անգամ Նրա կոշիկների խրացները վերցնելու» (հմմտ. Մատթ. 3։11), ինչը մեծ արդարություն է: Սակայն չանսացիք 118: նրան, և դա մեծ ամոթ է ձեզ համար, որ այդպիսի մարդուն չհա վատացիք: Այլև կրկնակի տանջանքի [պատճառ] է այն, որ մաքսավորներն անսացին ու մկրտվեցին, իսկ դուք ո՛չ նրանց հետ, ո՛չ նրանցից հետո [անսացիք], ինչը կատարյալ անարգանք է ձեզ համար և պարծանք` նրանց համար: Որովհետև [Հովհաննեսը] ձեզ մոտ եկավ, և բանի տեղ չդրեցիք. նրանց մոտ չգնաց, բայց ընդունեցին, իսկ դուք չնախանձեցիք նրանց և չդարձրիք [նրան] ուսուցիչ ձեզ համար` գոնե նրանց համեմատ վերջին լինելով, եթե ոչ` առաջինը: Այս պատճառով էլ դուք զրկված եք ներումից ու թողությունից, իսկ նրանք ոչ միայն շնորհով մտան [արքայություն], այլև արդարությամբ, քանի որ պոռնիկ մնալով չէր, որ մտան, այլ լսեցին ու հավատացին, մաքրվեցին ու փոխվեցին և ապա՛ մտան` ըստ սաղմոսի. «Ռախաբ պոռնիկը և բաբելացին, հնդիկն ու այլազգիներն այնտեղ էին» (հմմտ. Սաղմ. 86։4):
Մաղաքիա արք. Օրմանյան
«որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»»
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:28

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: