Հովհաննես Ծործորեցի
Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
Իսկ թագավորը, երբ լսեց, բարկացավ, իր զորքն ուղարկեց ու սատակեցրեց այդ մարդասպաններին և նրանց քաղաքն այրեց:
Արդարացիորե՛ն բարկացավ: Որովհետև երկար ժամանակ ներեց` [հուսալով], թե գուցե զղջման գային, իսկ նրանք ծայրագույն չա րիքին ձեռնամուխ եղան և Նրա երկայնմտությունը 1205 պատճառ դարձրին իրենց հանդեպ խստության` իրենց անձերն իբրև բարկության անոթ պատրաստելով, ինչպես փարավոնը: Կամ էլ, Որդուն չհավատալո՛վ բարկացրին Հորը, ուստիև որոշեց հարված հասցնել, ինչպես ասում է [առակը]. «Իր զորքն ուղարկեց»: Սա ասում է Տիտոսի և Վեսպասիանոսի մասին 1206, և որ «Ի՛ր [զորք]» է ասում, մի՛ զարմացիր, որովհետև Նաբուքոդոնոսորին էլ «Ի՛ր» ձեռքում եղած ոսկի բաժակ կոչեց 1207, մորեխներն «Ի՛ր» զորք անվանեց 1208, քանի որ Նրա կամքին ծառայեցին: Այդպես էլ սրանց է [«Իր զորք»] կոչում, որովհետև Իր Որդու վրեժը լուծեցին, թեպետ ո՛չ անմիջա պես այնժամ, երբ [Նրան] սպանեցին, այլ քառասուն տարի հետո, երբ Նրա հրավիրակներից մեկին գլխատեցին, ինչպես Հակոբոս [Զեբեդյանին] 1209, մեկին քարկոծեցին, ինչպես Ստեփանոսին 1210, ուրիշների էլ թշնամանեցին: [Աստված այս ամենը թույլ տվեց], որպեսզի ներելով Իր երկայնմտությունը ցույց տար և վրեժխնդրությամբ` Իր զորությունը: Որովհետև տակավին Հովհաննես [առաքյալը] ողջ էր և Քրիստոսի հետ եղած ուրիշ շատեր ևս, և տեսան Երուսաղեմի ավերումը, ինչպես լսել էին Տիրոջից. հռոմեացիները եկան, վերացրին [հրեաների] իշխանությունը և նրանց սպանեցին, մանուկներին ու կանանց գերեվարեցին և նրանց քաղաքը կրակով այրեցին, ինչպես պատմում է Հովսեպոսը 1210:
Ստեփանոս Սյունեցի
Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
«Թագավորը լսելով բարկացավ, զորք ուղարկելով՝ բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը»:
«Զորքը» Աստծու հրեշտակային զորքերն են, ապա նաև Վեսպեսիանոսը և նրա զորքը, որ գալով կոտորեց Հրեաստանը՝ Քրիստոսի խաչելությունից հետո, և հրկիզեց նրանց քաղաքները:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: