Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:8

Հովհաննես Ծործորեցի

8-9. Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին: Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»:

   

   Այդժամ ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, սակայն հրավիրվածներն արժանի չէին: Ուրեմն գնացե՛ք ճանապարհների անցումների մոտ և ում որ գտնեք, հարսանիքի՛ կանչեք»:

   Նախ նրանց մոտ [հրավիրակներ] ուղարկեց, Ինքն էլ նրանց մոտ եկավ, որպեսզի համառության կասկած չհարուցեր, ինչպես որ ասում է. «Հրավիրվածներն արժանի չէին», այսինքն` թեև անգամ հրավիրվելու արժանի չէին, ուր մնաց` կանչվելու, բայց որպեսզի բարուրանք չդնեն, [հրավիրեցի] նրանց, [ասում է], որպեսզի նրանք ըմբերանվեն, իսկ մենք խրատվենք: Այնուհետև հեթանոսների մոտ է [հրավիրակներ] ուղարկում: Բայց որ [Տերը] լինելիքի մասին իբրև կատարված բան է խոսում, մի՛ զարմացիր բնավ, որովհետև դա Նրա սովորությունն էր, «որպեսզի երբ կատարվի,-ասում էր,-հավատաք, որ Ես եմ» (Հովհ. 13։19): Իսկ «ծառաներ» է կոչում դարձյալ առաքյալներին, ովքեր հեթանոսներին կանչելու համար պատգամավորներ կարգվեցին. «Գնացեք աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին» (հմմտ. Մատթ. 28։19), Պողոսն էլ ասում էր հրեաներին. «Նախ ձեզ է պետք պատմել Աստծո խոսքը, բայց որ ձեզ անարժան դարձրիք, գնում ենք հեթանոսների մոտ» (հմմտ. Գործք 13։46):

   «Հարսանիքը պատրաստ է».

   առագաստս պատրաստ է եկածներին ընդունելու, և մարգարեների միջոցով հրավիրված հրեաները իրենց կամքով անարժան դարձան այս երկնային խնջույքին: «Գնացե՛ք,-ասում է,- ճանապարհների անցումների մոտ [և ում որ գտնեք, կանչեք հարսանիքի]»: Կամ ճանապարհին նստող անարգ ու արհամարհված, հաշմված ու կույր անձանց [կանչեք], ինչպես Ղուկասն է ասում 1212, ովքեր հոգով խեղված և կռապաշտության պատճառով գիտության լույսից [զրկված] կույր հեթանոսներն են, կամ նրանց, ովքեր որպես անցում ու ճանապարհ են` ճիվաղ դևերից կոխոտված, կամ էլ նրանց, ովքեր հանցավոր դարձան Աստծո օրենքի ճանապարհի շավիղներում: «Եվ ում որ գտնեք, կանչեք հարսանիքի». որովհետև Քրիստոսի մարդասիրության շնորհը տրվեց ամենքին` հրեաներին, հեթանոսներին ու բարբարոսներին, որով [Տերը] խիստ կսկծեցրեց հրեաներին, ովքեր իրենց քաղաքի կործանումից ավելի հեթանոսների` [Աստծո ժողովրդի մեջ] մտնելու համար էին մորմոքում: Իսկ «կանչել»-ը հավատի միջո ցով դեպի [Տերը] ձգվելն է նշանակում:
   

Ստեփանոս Սյունեցի

Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին:
   
   «Այնժամ թագավորն իր ծառաներին ասաց»:

   Այստեղ «ծառաները» առաքյալներն ու հրեշտակներն են՝ նշանակված հեթանոսներին կանչելու համար: Ինչպես և ասացին առաքյալները հրեաներին. «Ձեզ հարկավոր է նախ պատմել Աստծու խոսքը, բայց որովհետև ձեզ անարժան դարձրիք հավիտենական կյանքի համար, այդ պատճառով հեթանոսներին ենք գնում» (հմմտ. Գործք 18։6):

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին:

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1