Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:1
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
Իսկ թագավորը, երբ լսեց, բարկացավ, իր զորքն ուղարկեց ու սատակեցրեց այդ մարդասպաններին և նրանց քաղաքն այրեց:
Արդարացիորե՛ն բարկացավ: Որովհետև երկար ժամանակ ներեց` [հուսալով], թե գուցե զղջման գային, իսկ նրանք ծայրագույն չա րիքին ձեռնամուխ եղան և Նրա երկայնմտությունը 1 պատճառ դարձրին իրենց հանդեպ խստության` իրենց անձերն իբրև բարկության անոթ պատրաստելով, ինչպես փարավոնը: Կամ էլ, Որդուն չհավատալո՛վ բարկացրին Հորը, ուստիև որոշեց հարված հասցնել, ինչպես ասում է [առակը]. «Իր զորքն ուղարկեց»: Սա ասում է Տիտոսի և Վեսպասիանոսի մասին 2, և որ «Ի՛ր [զորք]» է ասում, մի՛ զարմացիր, որովհետև Նաբուքոդոնոսորին էլ «Ի՛ր» ձեռքում եղած ոսկի բաժակ կոչեց (Երեմ. 51։7), մորեխներն «Ի՛ր» զորք անվանեց (Հովել 2։25), քանի որ Նրա կամքին ծառայեցին: Այդպես էլ սրանց է [«Իր զորք»] կոչում, որովհետև Իր Որդու վրեժը լուծեցին, թեպետ ո՛չ անմիջա պես այնժամ, երբ [Նրան] սպանեցին, այլ քառասուն տարի հետո, երբ Նրա հրավիրակներից մեկին գլխատեցին, ինչպես Հակոբոս [Զեբեդյանին] (Գործք 12։2), մեկին քարկոծեցին, ինչպես Ստեփանոսին (Գործք 7:54-60), ուրիշների էլ թշնամանեցին: [Աստված այս ամենը թույլ տվեց], որպեսզի ներելով Իր երկայնմտությունը ցույց տար և վրեժխնդրությամբ` Իր զորությունը: Որովհետև տակավին Հովհաննես [առաքյալը] ողջ էր և Քրիստոսի հետ եղած ուրիշ շատեր ևս, և տեսան Երուսաղեմի ավերումը, ինչպես լսել էին Տիրոջից. հռոմեացիները եկան, վերացրին [հրեաների] իշխանությունը և նրանց սպանեցին, մանուկներին ու կանանց գերեվարեցին և նրանց քաղաքը կրակով այրեցին, ինչպես պատմում է Հովսեպոսը 3:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
«Թագավորը լսելով բարկացավ, զորք ուղարկելով՝ բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը»:
«Զորքը» Աստծու հրեշտակային զորքերն են, ապա նաև Վեսպեսիանոսը և նրա զորքը, որ գալով կոտորեց Հրեաստանը՝ Քրիստոսի խաչելությունից հետո, և հրկիզեց նրանց քաղաքները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: