Ա. Լոպուխին
4-5․ Եվ Հակոբը հովիվներին ասաց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց եք»: [4] Նրանք ասացին. «Խառանից ենք»: Եվ նա ասաց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»: Նրանք ասացին. «Ճանաչում ենք»: (Սինոդական թարգ․)
Հակոբը բարեկամաբար է դիմում իր հայրենակիցներին` նրանց «եղբայրներ» անվանելով։ Խառան տեղանունը լսելով՝ Հակոբը ուրախությամբ հարցնում է Լաբանի մասին: Նա նրան անվանում է Նաքորի որդի, մինչդեռ վերջինս նրա պապն էր, իսկ նրա հայրը, անկասկած, Բաթուելն էր (Ծննդ. 22:20–23, 24:24–29): Հին արևելյան ավանդության համաձայն է, որ ոչ այնքան հայտնի մերձակա նախնու (տվյալ պարագայում Նաքորի) փոխարեն կոչել որպես Թարայի կրտսեր ճյուղի հետնորդների նախահայր այն դեպքում, երբ եբրայական` հայր (ab), եղբայր (аch), որդի (ben) և այլ անուններ ունեն չափազանց լայն կիրառություն:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Յակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց էք»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, դուք որտեղի՞ց եք»: Եվ նրանք պատասխանեցին. «Մենք Խառանից ենք»:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յակոբ. Եղբարք` ուստի՞ էք դուք: Եւ նոքա ասեն. Ի Խառանէ եմք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: