Սրբ. Եփրեմ Ասորի
11-13. Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»: Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»:
«Կինս, ասում է, որին ինձ տվեցիր, նա ինձ դրդեց մեղանչել» և կինն ասում է. «Օձը խաբեց ինձ»
Ա. Լոպուխին
Եվ ասաց նրան. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես»։ (Սինոդական թարգ․)[11]
Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես... Աստծո ողորմածությունն անճառելի է. մարդու կեղծ ամաչկոտությանը և մեղավոր քարացածությանն ընդառաջ գնալով՝ Աստված ինքն է ենթադրաբար մատնանշում նրա մեղքը: Վերջինիս մնում էր ավետարանական անառակ որդու նման խորտակված սրտի խորքերից գոչել. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ Քո առաջ, այլևս արժանի չեմ Քո որդին կոչվելու» (Ղուկ. 15։21): Սակայն մարդը մեղքի ներգործության պատճառով ի վիճակի չեղավ այդ անմիջական զղջմամբ բարձրանալ իր անկումից:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Ո՞վ ասաց, թե դու մերկ ես: Արդյոք կերա՞ր այն ծառից, որից քեզ պատվիրեցի չուտել»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ո՞ պատմեաց քեզ թէ մերկ ես. բայց եթէ ի ծառոյն յորմէ պատուիրեցի քեզ՝ անտի ևեթ չուտել, կերա՞ր արդևք ի նմանէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: