Ծննդոց գրքի մեկնություն 3:11

Սրբ. Եփրեմ Ասորի

11-13. Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: Ադամն ասաց.  «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»: Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց.  «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»: 

   

   «Կինս, ասում է, որին ինձ տվեցիր, նա ինձ դրդեց մեղանչել» և կինն ասում է. «Օձը խաբեց ինձ»

   

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

   Եվ ասաց նրան. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես»։ (Սինոդական թարգ․)[11]

   

   Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես... Աստծո ողորմածությունն անճառելի է. մարդու կեղծ ամաչկոտությանը և մեղավոր քարացածությանն ընդառաջ գնալով՝ Աստված ինքն է ենթադրաբար մատնանշում նրա մեղքը: Վերջինիս մնում էր ավետարանական անառակ որդու նման խորտակված սրտի խորքերից գոչել. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ Քո առաջ, այլևս արժանի չեմ Քո որդին կոչվելու» (Ղուկ. 15։21): Սակայն մարդը մեղքի ներգործության պատճառով ի վիճակի չեղավ այդ անմիջական զղջմամբ բարձրանալ իր անկումից:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Ո՞վ ասաց, թե դու մերկ ես: Արդյոք կերա՞ր այն ծառից, որից քեզ պատվիրեցի չուտել»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ո՞ պատմեաց քեզ թէ մերկ ես. բայց եթէ ի ծառոյն յորմէ պատուիրեցի քեզ՝ անտի ևեթ չուտել, կերա՞ր արդևք ի նմանէ։