Ծննդոց գրքի մեկնություն 37:23

Ա. Լոպուխին

23-24․ Երբ Հովսեփը  եկավ իր եղբայրների մոտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը [23] և նրան նետեցին հորի մեջ: Հորը դատարկ էր, մեջը ջուր չկար: (Սինոդական թարգ․)
   
   Հենց որ Հովսեփը մոտեցավ, եղբայրները (առաջին հերթին՝ Շմավոնը) հանեցին նրա գեղեցիկ պատմուճանը՝ իրենց  նախանձի և վրդովմունքի առարկան, և չնայած  վերջինիս  հուսահատ թախանձանքին՝ նրան գցեցին ՝ (հմմ. Ծննդ.  42:21)  դատարկ, անջուր հորի մեջ, որի հատակում ցեխ էր՝ հավանաբար լի տարբեր տեսակի սողուններով` կարիճներով, օձերով (Beresch. r. 84, s. 404):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Երբ Յովսէփն եկաւ իր եղբայրների մօտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը
(Արարատ թարգ․) Եվ հենց Հովսեփը մոտեցավ իր եղբայրներին, վրայից հանեցին հանդերձը՝ թևքերով պատմուճանը,
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ եկն Յովսէփ առ եղբարսն իւր, մերկացին զպատմուճանն նորա ծաղկեայ ի նմանէ: