Ծննդոց գրքի մեկնություն 48:12

Ա․ Լոպուխին

Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ: [12] (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփը երկու որդիներին դնում է հանդիսավոր և նշանակալի օրհնության արարողությանը պատշաճ դիրքում: Հավանաբար երեքն էլ խոնարհվում են Հակոբի առաջ (ըստ եբրայերենի և Վուլգաթայի՝ «խոնարհվեց», այսինքն՝ Հովսեփը, իսկ ըստ Յոթանասնիցի և սլավոներենի` «խոնարհվեցին»), քանի որ անհավանական է, որ Եփրեմն ու Մանասեն բացարձակ անհաղորդ մնային իրենց առաջիկա օրհնության հանդեպ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յովսէփը նրանց վերցրեց նրա ծնկներից, եւ նրանք մինչեւ գետին խոնարհուեցին նրա առաջ: Յովսէփը առաւ իր երկու որդիներին՝
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը վերցրեց նրանց հոր ծնկներից և մինչև գետին խոնարհվեց նրա առաջ:
(Գրաբար) Եւ եհան զնոսա Յովսէփ ի ծնդաց նորա. եւ երկիր պագին նմա ի վերայ երեսաց իւրեանց յերկիր: