Ա. Լոպուխին
«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի Իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ Իմ վրդովմունքով՝ ոչնչացնելու համար»։ (Սինոդական թարգ․)[13]
Այն, ինչը որ 11-րդ և 12-րդ համարներում ներկայացվում է որպես հնարավոր եղելություն, այստեղ հռչակվում է որպես իրականություն և որպես զայրացած Տիրոջ վրեժխնդրության արտահայտություն։ Քամին ու անձրևը կործանում են պատը, իսկ կարկուտը սպանում է կառուցողներին, ինչպես որ երևում է «ոչնչացնելու համար» արտահայտության հավելումից, որի զուգահեռը տեսնում ենք հաջորդ՝ 14-րդ համարում («պիտի կործանվեք»)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Իմ սրտմտութեամբ հողմ եմ արձակելու, որ ամէն ինչ մէջտեղից վերացնի: Իմ բարկութեամբ անձրեւ է գալու՝ ողողելու համար: Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրայ, որ կործանուի:
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Արձակեցից հողմս որ բառնայցէ սրտմտութեամբ իմով, և եկեսցէ անձրև ողողանել բարկութեամբ իմով. և զվէմս ռըմբաքարացն ածից ցասմամբ ‘ի վերայ նորա ‘ի վախճան.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: