Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։20

Ա. Լոպուխին

«Եվ նրա վրա պիտի տարածեմ Իմ ցանցը, և նա պիտի բռնվի Իմ որոգայթում, ու Ես նրան Բաբելոն պիտի տանեմ և այնտեղ նրա դեմ դատ պիտի վարեմ Իմ դեմ նրա գործած անհավատարմության համար»։ [20] (Սինոդական թարգ․)
   

   Քանի դեռ Սեդեկիայի մեղքը ներկայացվում էր Նաբուգոդոնոսորի նկատմամբ իր առնչությամբ, այդժամ բնավ պատահական չէր, որ ինքը՝ Նաբուգոդոնոսորը նույնպես ներկայանում էր որպես վրիժառու իր դեմ գործված մեղքի համար (16-րդ համար): Այժմ, երբ այդ մեղքը դիտարկվում է արդեն որպես Աստծո դեմ գործված հանցանք, նաև Աստված Ի՛նքն որպես պատժող հանդես գալիս: 16-րդ համարում ներկայացվում է Բաբելոնում Սեդեկիայի մահը, իսկ ահա այստեղ օգտագործվող «որսորդ»-ի պատկերը մարգարեին հնարավորություն է տալիս պատկերելու նաև Սեդեկիայի գերությունը: Համարի երկրորդ կեսը («նրան Բաբելոն պիտի տանեմ»-ից սկսած) և 21-րդ համարի սկզբնահատվածը բացակայում է հունարեն շատ ձեռագրերում։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նետելու եմ նրա վրայ ուռկանս, եւ նա բռնուելու պաշարուելու է իմ կողմից: Բերելու եմ նրան Բաբելոն, այնտեղ էլ դատաստան եմ տեսնելու հետը այն անիրաւութիւնների համար, որ գործել է իմ նկատմամբ:
(Արարատ թարգ․) Նրա վրա իմ ցանցը պիտի տարածեմ, և նա պիտի բռնվի իմ որոգայթում, ու ես նրան Բաբելոն պիտի տանեմ և նրա դեմ այնտեղ դատ պիտի վարեմ այն անհավատարմության համար, որ գործեց իմ դեմ։
(Գրաբար) Եւ սփռեցից 'ի վերայ նորա զվա՛րմ իմ, և ըմբռնեսցի ընդ պաշարմամբ իմով. և ածից զնա 'ի Բաբելոն, և անդ դատեցայց ընդ նմա ըստ անիրաւութեան նորա զոր անիրաւեցաւ առ իս.