Ա. Լոպուխին
Եվ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, նրանք իմ մասին ասում են. Մի՞թե նա առակախոսություններ չի անում»։ [49] (Սինոդական թարգ․)
Այս համարն ապահովում է անցումը հաջորդ գլխին՝ ցույց տալով, որ մարգարեական անմիջական ու բացեիբաց խոսքը, որը ներկայացնում է անտառում բռնկված հրդեհի մասին այլաբանության բացատրությունը, առաջացել է մարգարեի ունկնդիրների բողոքի պատճառով, քանի որ վերջիններիս համար այլաբանությունը անըմբռնելի է եղել: Այս բողոքը մարգարեի մեջ խորը ափսոսանք է առաջացնում մարդկանց անմտության վերաբերյալ։ Եբրայեցերենում այս «օ՜» բացականչությունը («ագագ») նույնն է, ինչ 4:14-րդ, 9:8-րդ և 11:13-րդ համարներում հնչեցված բացականչությունները։
--------------------------------
[49](Էջմիածին թարգ․) Ու ասում եմ. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր Աստուած»: Նրանք ինձ ասում են. «Չէ՞ որ դա առակ է, որ դու պատմում ես»:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, նրանք իմ մասին ասում են. Մի՞թե նա առակախոսություններ չի անում»։
(Գրաբար) Եւ ասեմ. Քա՛ւ լիցի Տէր Տէր։ Եւ նոքա ասեն ցիս. Ո՞չ ապաքէն առա՛կ է ա՛յդ որ ասիդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: