Ա. Լոպուխին
4-5. «Իսկ որպեսզի Ես քո միջից վերացնեմ արդարին և ամբարշտին, Իմ սուրն իր պատյանից պիտի դուրս գա ամեն մարմնի վրա՝ հարավից մինչև հյուսիս»։ [4] «Եվ ամեն մարմին պիտի գիտենա, որ Ես՝ Տերս, հանել եմ Իմ սուրն իր պատյանից, և այն այլևս հետ չի դառնալու»։ (Սինոդական թարգ․)
Աստծո սուրը որևէ տարբերություն չպիտի դնի․ այդքան եռանդուն է այն գործելու։
«Հարավից մինչև հյուսիս» - տե՛ս 20։47-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին, ուստի իմ սուրն իր պատեանից դուրս է գալու բոլոր մարդկանց վրայ՝ արեւելքից մինչեւ հիւսիս:
(Արարատ թարգ․) Քանի որ ես քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին, ուրեմն իմ սուրն իր պատյանից պիտի դուրս գա ամեն մարմնի վրա հարավից մինչև հյուսիս։
(Գրաբար) փոխանակ զի սատակեցից ‘ի քէն զանիրաւն և զանօրէնն։ Վասն այնորիկ ելցէ՛ վաղակաւորն իմ ‘ի պատենից իւրոց ‘ի վերայ մարմնոյ, յարևելից մինչև ‘ի հիւսւսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: