Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։12

Ա. Լոպուխին

«Զորավորների սրերից վայր պիտի ընկնի քո ժողովուրդը նրանք բոլորն էլ ազգերից ամենասոսկալիներն են, և պիտի կործանեն Եգիպտոսի ամբարտավանությունը, և պիտի կործանվի նրա ամբողջ բազմությունը»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   «Ազգերից ամենասոսկալիները» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 7։24-րդ և 28։7-րդ համարների բացատրությունը։

   «Նրա ամբողջ բազմությունը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 31։2-րդ համարը։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Բաբելացիների արքայի սուրը հսկաների սրով հանդերձ գալու է քեզ վրայ, եւ խորտակելու եմ քո զօրութիւնը: Ազգերի բոլոր չարագործները գալու են ջնջելու եգիպտացիների ամբարտաւանութիւնը. խորտակուելու է նրանց ամբողջ զօրութիւնը:
(Արարատ թարգ․) Զորավորների սրերով վայր պիտի գցեմ քո բազմությունը, որոնք բոլորն էլ ազգերի սոսկալիներն են։ Եվ նրանք պիտի կործանեն Եգիպտոսի ամբարտավանությունը, և պիտի բնաջնջվի նրա ամբողջ բազմությունը։
(Գրաբար) հանդերձ սրով սկայից, և կործանեցից զզօրութիւն քո. եկեսցեն ամենայն ժանտագո՛րծք ազգաց՝ և կորուսցեն զհպարտութիւն Եգիպտացւոց. և խորտակեսցի՛ ամենայն զօրութիւն նորա: