Ա. Լոպուխին
«Նրանք պիտի ընկնեն սրով սպանվածների մեջ, և նա սրի է մատնված. ներքև՛ քաշեք նրան և նրա ողջ բազմությանը»։ [20] (Սինոդական թարգ․)
«Նրանք» - այն թագավորությունները, որոնց առաջ Եգիպտոսը պարծենում էր։
«Սրով սպանվածների» - հետևաբար՝ նրանց, ովքեր զրկված էին հուղարկավորվեու հնարավորությունից, ովքեր «անթլփատ են մահացել» (Եզ. մարգարեության 28:10-րդ համարի բացատրությունը):
«Ներքև՛ քաշեք նրան» - դեպի մահ և կործանում․․․
«Նրա» - փարավոնի, Եգիպտոսի։
«Բազմությանը» - եբրայեցերենում՝ «գամոն»։ Տե՛ս Եզեկիելի մարգարեության 31։2-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, սպանուածների մէջ: Սրով ընկնելու են նրա հետ, եւ վերջ է գտնելու նրա ամբողջ զօրութիւնը:
(Արարատ թարգ․) Սրից սպանվածների մեջ պիտի ընկնեն. նա սրին տրված է. ներքև՛ քաշեք նրան և նրա ողջ բազմությանը։
(Գրաբար) ’ի մէջ վիրաւորաց. սրո՛վ անկցին ընդ նմա, և դադարեսցէ ամենայն զօրութիւն նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: