Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։24

Ա. Լոպուխին

«Այնտեղ է Եղամն իր ամբողջ բազմությամբ՝ նրա գերեզմանի շուրջը, ամենքը սպանված, սրից ընկածներ են, որոնք անթլփատ իջել են անդրաշխարհ, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում և իրենց ամոթն են կրում գերեզման իջածների հետ»։[24] (Սինոդական թարգ․)

   
   «Եղամ» - ասորերենում՝ «Էլամթու», դասականների երկերում՝ «Elymais», «Susiana»։ Արևմտյան Ասիայում գտնվող զորեղ ժողովուրդ էր, որ ուներ հիանալի նետաձիգներ։ Եղամը Ասուրբանիպալի կողմից (5 արշավանքներից հետո միայն) հնազանդեցվում է Ասորեստանին (Ես․ 11:11, Եզր․ 4:9)։ Երուսաղեմի շուրջ գտնվող Սենեքերիմի բանակում կային նաև էլամացիներ (նույնն է, ինչ «եղամացիներ», տե՛ս Ես. 22:2)։ Ասորեստանի անկումից հետո նրանք վերականգնեցին իրենց անկախությունը, որը և հավանաբար վայելում էին Եզեկիելի օրոք՝ հաջողությամբ պաշտպանվելով ընդդեմ բաբելոնացիների և մարերի (Str. XVI, 744), որոնցից վերջիններիս կողմից էլ, հավանաբար, նրանք նվաճվում են (Երեմ. 49:34-րդ և 25:25-րդ համարներ):

   «Անթլփատներ» - Ասորեստանի վերաբերությամբ այսպիսի բան չի ասվում։

   «Իրենց ամոթն են կրում» - սա նույնպես չի ասվում Ասորեստանի վերաբերությամբ։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զօրքը նրա գերեզմանի շուրջն էր: Երկրի խորքերն անթլփատ են իջել բոլոր սրով սպանուածներն էլ, որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ: Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ, սպանուածների մէջ:
(Արարատ թարգ․) Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։
(Գրաբար) Ա՛նդ Էղ’ամ, և ամենայն զօրութիւն նորա շուրջ զգերեզմանաւ նորա. ամենեքին վիրաւորք անկեալք ‘ի սրոյ իջին անթլփատք ‘ի խորս երկրի. որ ետուն զահ իւրեանց ‘ի վերայ երկրին կենդանութեան, և ընկալան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ‘ի խորխորատ: