Ա. Լոպուխին
«Բայց եթե պահապանը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, ապա, երբ սուրը գա և նրանցից որևէ մեկի կյանքը խլի, այդ մարդը կվերցվի իր մեղքի պատճառով, բայց նրա արյունը պահանջելու եմ պահապանի ձեռքից»։[6](Սինոդական թարգ․)
«Եվ նրանցից որևէ մեկի կյանքը խլի» - սլավոներենում՝ «խլի նրանց հոգիները»։ Եզակի թիվը ցույց է տալիս, որ պահապանը և մարգարեն պատասխանատու են իրենց վստահված մարդկանցից յուրաքանչյուրի հոգու համար առանձնապես:
«Այդ մարդը կվերցվի իր մեղքի պատճառով» - սլավոներենում՝ «այն», այսինքն՝ հոգին, «․․․կվերցվի»։ Ըստ Եզեկիել մարգարեի՝ այլ մարգարեների համար նույնպես ոչ խորթ, բայց հատկապես Եզեկիելի կողմից հստակ արտահայտված տեսակետի՝ մարդը չի կարող մեռնել, առաջին հերթին, իհարկե, հավերժական մահով, բայց մասամբ նաև՝ բռնի մահով՝ բացառությամբ միայն այն դեպքի, երբ իր սեփական մեղքերն են պատճառ դառնում այդօրինակ մահվան համար, չնայած որ այս պարագայում հիշատակված մարդու մահվան անմիջական պատճառը մեկ ուրիշի անփութությունն է եղել։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Իսկ եթէ պահակը տեսնի վրայ հասած սուրը, բայց փողով նշան չտայ, ժողովուրդն էլ չզգուշանայ, - վրայ հասած սուրը բռնելու է նրանցից մէկին: Սա իր անօրէնութեան պատճառով է բռնուած լինելու. բայց սրա արիւնը պահակից եմ պահանջելու»:
(Արարատ թարգ․) Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու։
(Գրաբար) Եւ եթէ տեսանիցէ դէտն զսուրն եկեալ՝ և ո՛չ նշանակիցէ փողով, և ազգն ո՛չ զգուշանայցէ. և եկեալ սուրն ըմբռնիցէ 'ի նոցանէ անձն մի. նա վասն անօրէնութեան իւրում ըմբռնեցաւ, և զարիւն նորա 'ի ձեռա՛ց դիտին խնդրեցից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: