Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։27

Ա. Լոպուխին

«Ձեր մեջ պիտի դնեմ Իմ հոգին և այնպես պիտի անեմ, որ ընթանաք Իմ պատվիրաններով և Իմ կանոնները պահեք ու կատարեք դրանք»։ [27] (Սինոդական թարգ․)
   
    «Իմ հոգին» - որի միջոցով միայն հնարավոր կլինի կյանքն ամբողջովին համապատասխանեցնել Աստծո կամքին: Սուրբ Հոգին պարգևելու խոստումը, ի դեպ, առավել նվազ պարզորոշ է, քան Հովելի մարգարեության պարագայում էր։

    «Իմ պատվիրաններով և Իմ կանոնները․․․» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 5:6-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք,
(Արարատ թարգ․) Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։
(Գրաբար) և զՈգի իմ տաց ‘ի ձեզ։ Եւ արարից, զի յարդարութիւնս գնայցէք, և զիրաւունս իմ պահիցէք, և առնիցէք զնոսա: