Ա. Լոպուխին
«Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն իրենց բոլոր երիտասարդ առյուծներով պիտի ասեն քեզ. «Մի՞թե եկար, որպեսզի կողոպուտ անես, մի՞թե հավաքեցիր քո զորքը, որպեսզի ավար հավաքես, արծաթ ու ոսկի վերցնես, անասուններ ու ունեցվածք խլես, մեծ ավար հափշտակես»»։ [13] (Սինոդական թարգ․)
Աշխարհի ամենաառևտրական ժողովուրդները, որոնք հասկանում են, թե հարստությունն ինչ է, գլխի են ընկնում, որ միայն ագահությունն է զինել Գոգին և նրա ժողովրդին՝ նրանց պատերազմի մղելով (Տրոշոն): Իրենց մեծամասշտաբ արշավանքի մասին իրենց հասած լուրերը նրանք փորձում են հենց տեղում ճշտել, որպեսզի ապագայում իրենց շահն ունենան ձեռք բերվող հարուստ ավարից. ինչպես որ մարտադաշտերն են գրավում բորենիներին (Կրեչմար), այդպես էլ մեծաքանակ բանակներն են միշտ դեպի իրենց գրավում կասկածամիտների բազմութանը։ Ինչպես որ Գոգի բանակն է կազմված ամենահեռաբնակ ժողովուրդներից, այդպես էլ նրա բանակում մեկտեղված են առևտրականներ, որոնք ի մի են հավաքվել աշխարհի բոլոր ծայրերից (Սմենդ):
«Սաբա» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 27։22-րդ համարի բացատրությունը։
«Դեդան» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 27։20-րդ համարի բացատրությունը։
«Թարսիսի առևտրականները» - սլավոներենում՝ «Կարխիդնստիի առևտրականները» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 27։12-րդ համարի բացատրությունը։
«Երիտասարդ առյուծներով» - սա բոլորովին անսպասելի մի հավելում է։ Յոթանասնից թարգմանության մեջ պետք է փոխաբերաբար գործածված լինի «և նրանց ամբողջ ծանրությունը» արտահայտությունը: Կրեչմարի տեսակետի համաձայն՝ հնարավոր է նաև, որ եբրայեցերեն «կեֆիրեգա» բառն աղճատվել է՝ հեռանալով իր նախնական «Կիպրոս» իմաստից (P. p. IV:13; I:14):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Սաբան ու Դեդան, կարկեդոնացիների վաճառականները, բոլոր աւաններն ասելու են քեզ. «Արշաւում-գալիս ես աւար առնելու համար, ամբոխներ ես հաւաքել՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցուածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համա»»:
(Արարատ թարգ․) Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն ու նրանց ամբողջ ավագանին քեզ պիտի ասեն. Մի՞թե ավար հափշտակելու համար եկար, մի՞թե կողոպուտ անելու համար հավաքեցիր քո զորքը, որ արծաթ ու ոսկի վերցնես, որ հոտեր ու ապրանք տանես, որ մեծ ավար հափշտակես։
(Գրաբար) Սաբա և Դեդան, և վաճառականք Կարքեդովնացւոց, և ամենայն աւանք նորա ասիցեն ցքեզ. Յա՛ռ յաւա՛ր արշաւեալ գաս. ժողովեցեր զժողովս քո առնուլ զարծաթ և զոսկի, վարե՛լ ‘ի գերութիւն զստացուածս, և կողոպտել զկապուտ մեծ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: