Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։22

Ա. Լոպուխին

«Եվ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով և արյունահեղությամբ, ու նրա վրա և նրա զորագնդերի վրա ու նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա հորդահոս անձրև և կարկուտի քարեր, կրակ ու ծծումբ պիտի տեղամ»։ [22] (Սինոդական թարգ․)
   

   «Աստվածային պատիժների ամբողջ զինանոցն օգտագործվելու է Գոգի դեմ» (Կրեչմար):

   «Ժանտախտով և արյունահեղությամբ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 5։17-րդ համարի բացատրությունը։

   «Հորդահոս անձրև» - կարելի է ասել՝ գրեթե մի երկրորդ ջրհեղեղ։

   «Կարկուտի քարեր» - ինչպես որ նաև Եգիպտոսում տեղի ունեցավ Հեսու Նավեի օրոք (Հեսու 10:11), բառացիորեն՝ «հսկայական քարեր» (այդպես է նաև Վուլգաթայում)․ տե՛ս Եզեկիելի մարգարեության 13։11-րդ համարի բացատրությունը։

   «Կրակ ու ծծումբ» - ինչպես որ Սոդոմում էր (Ծննդ․ 19:24, Սաղմ․ 10:6, Դ Թագ․ 1։10)։ Աստծո այդ պատիժները, որոնք առանձնաբար ուղարկվեցին զարգացում ապրող բոլոր տեսակի ամբարշտությունների դեմ, այժմ բոլորը կմիավորվեն ընդդեմ Գոգի, քանի որ նա կլինի երկրային ամբարշտության «կատարելությունը»: Ամենասաստիկ արհավիրքների համադրությունը նույնքան սարսափելի է լինելու, որքան երկրի վրա այդ վերջին ապստամբությունն Աստծո դեմ:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրա դատաստանն արիւնով ու համաճարակով եմ տեսնելու, անձրեւների հեղեղներով ու քարէ կարկուտներով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրայ, որ նրա հետ կը լինեն, բազմաթիւ ժողովուրդների վրայ, որ կը լինեն նրա հետ:
(Արարատ թարգ․) Եվ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով և արյունով. հորդահոս անձրև և կարկուտի քարեր, կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա ու նրա զորագնդերի վրա և նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա։
(Գրաբար)և դատեցայց զնա արեամբ և մահու. և հեղեղօք անձրևաց, և վիմօք կարկտի. և հուր և ծծումբ տեղացից ‘ի վերայ նորա, և ‘ի վերայ ամենեցուն որ ընդ նմա իցեն, և ‘ի վերայ ազգաց բազմաց որ ընդ նմա։