Եզեկիելի մարգարեության մեկնություն 4։13

Ա. Լոպուխին

13-17․ «Եվ Տերն ասաց. «Իսրայելի որդիներն այսպես պիտի ուտեն իրենց անմաքուր հացը այն ժողովուրդների մեջ, ուր որ Ես աքսորեմ նրանց»»։ [13] «Այդժամ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, իմ հոգին երբեք չի պղծվել, և իմ պատանեկությունից մինչև հիմա ես դիակ կամ գազանի հոշոտած [միս] չեմ կերել, և ոչ մի անմաքուր միս չի մտել իմ բերանը»»։ «Եվ Նա ինձ ասաց. «Տե՛ս, Ես թույլ եմ տալիս քեզ, որ մարդու կեղտի փոխարեն կովի աթարը լինի, և դրա վրա՛ պատրաստիր հացդ»»։ «Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Ես Երուսաղեմում պիտի կոտրեմ հացի գավազանը, և նրանք հացը կշռով ու տրտմությամբ պիտի ուտեն, և ջուրը չափով ու հուսահատությամբ պիտի խմեն»»։ «Որովհետև նրանք հացի ու ջրի պակաս պիտի ունենան, և նրանք սարսափով պիտի նայեն մեկը մյուսին ու հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։ (Սինոդական թարգ․)
   
   13-17-րդ համարներում խորհրդանշական գործողությունը մեկնաբանվում է սկզբում՝ գերության, իսկ ապա՝ պաշարված Երուսաղեմի վերաբերությամբ, որով սույն գլխի վերջաբանը հարում է հաջորդող հինգերորդ գլխին։ Սակայն այս մեկնաբանության ընթացքը կանգ է առնում 14-րդ և 15-րդ համարներում։ Գերության մեջ ամենասարսափելին այն է, որ այնտեղ ստիպված պետք է լինել անմաքուր հաց ուտել (Օսէէ․ 9:3 և այլն, Ամոս 7:12)։ Եվ դա՝ կղանքի վրա եփված հաց ուտելը, ոչ պակաս անմաքուր գործողություն էր, քան հեթանոսների հետ շփումը (այսպես է Սիմմաքոսը թարգմանում «այն ժողովուրդների մեջ» արտահայտությունը)։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ու կ՚ասես. “Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. իսրայէլացիներն այսպէս են ուտելու իրենց հացը՝ իրենց պղծութեամբ, այն այլազգիների մէջ, ուր ցրելու եմ նրանց”:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Իսրայելի որդիներն այսպես իրենց հացը անմաքուր պիտի ուտեն այն ազգերի մեջ, ուր որ ես աքսորեմ նրանց»։
(Գրաբար) Եւ ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Ա՛յսպէս կերիցեն որդիքն Իսրայէլի զհաց իւրեանց պղծութեամբ ‘ի մէջ ազգա՛ց ուր ցրուեցից զնոսա անդր։