Ա. Լոպուխին
«Այնուհետև նա չափեց դարպասը՝ մի սենյակի կտուրից մինչև մյուսի կտուրը՝ քսանհինգ կանգուն լայնություն, դուռը դռան դիմաց էր»։ [13] (Սինոդական թարգ․)
«Մի սենյակի կտուրից մինչև մյուսի կտուրը՝ քսանհինգ կանգուն լայնություն» - կասկած չկա (ելնելով նախորդ համարից), որ այստեղ խոսքը վերաբերում է դարպասային ամբողջ կառույցի լայնությանը: Բայց մասորեթական տեքստում այս գաղափարը տարօրինակ կերպով է արտահայտված։ Եթե, ինչպես երևում է 14-րդ համարից՝ ըստ Յոթանասնից թարգմանության, դարպասային ամբողջ կառույցը անծածկ էր, ապա հենց այս եղանակով կարելի էր ցույց տալ դարպասի լայնությունը. սենյակներից վեր բարձրացող տանիքներն ամբողջ կառույցի ամենանկատելի ծայրակետերն էին՝ իրենց լայնությամբ: Մյուսները (Ռոզենմյուլլեր) դուրս են գալիս մասորեթական տեքստի հարուցած դժվարաբանությունից՝ եբրայեցերեն «գագ» («տանիք», «կտուր») բառը հասկանալով «ամենածայրամասային հատված» նշանակությամբ (Ելք 30:3-րդ համարում այս բառով մատնացույց է արվում զոհասեղանի գագաթային հատվածը), այստեղ՝ սենյակի ամենահեռավոր, հետին պատը․․․ Բոլոր դեպքերում այստեղ նշվում է դարպասայի ամբողջ կառույցի լայնությունը, ինչից ելնելով և օգտվելով նաև նախորդ տվյալներից՝ կարելի է հաշվարկել նաև դարպասի պատի հաստությունը (ինչը բնավ էլ անկարևոր տեղեկություն չէ)՝ (25 - (12+10)): = 1,5 կանգուն (հմմտ․ 42-րդ համար)։
«Դուռը դռան դիմաց էր» - Եթե նախորդ արտահայտությունը վերաբերում էր սենյակների հետին պատերին, այսինքն՝ խոսքը դարպասային ամբողջ կառույցի պատի մասին էր (որը ձգվում էր տաճարի գավթի երկայնքով), ապա այստեղ, հավանաբար, խոսքը միայն այդ պատերի դռների մասին է, որոնք տանում էին դեպի տաճարի (արտաքին) գավիթը։ Եթե նախկինում խոսք չկար նույնիսկ սենյակների պատերի մասին, ապա այստեղ արդեն խոսվում է դարպասի միջանցքում գտնվող դռների մասին։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Դուռը չափեց խուցի մի պատից միւսը. լայնքով քսանհինգ կանգուն էր. դուռը դռան վրայ էր:
(Արարատ թարգ․) Եվ չափեց դարպասը մի խցի կտուրից մինչև մյուսի կտուրը. լայնությունը՝ քսանհինգ կանգուն, մուտքը մուտքի դեմ։
(Գրաբար) Եւ չափեաց զդուռնն 'ի պարսպէ կոզակին մինչև յո՛րմ կոզակին,' ի լայնութիւն քսան և հինգ կանգուն. և ա՛յն էր դուռն 'ի դրան վերայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: