Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։26

Ա. Լոպուխին

«Յոթ օր նրանք պիտի մաքրեն զոհասեղանը և պիտի սրբացնեն այն ու պիտի լցնեն իրենց ձեռքերի վրա (պիտի նվիրագործեն իրենց ձեռքերը)»։ [26] (Սինոդական թարգ․)
   

    Թվարկված բոլոր ծիսակատարությունները, որոնք ժամանակային առումով «կազմում» են 7 օր, պետք է բաղկացած լինեին՝ ա) խորհրդավոր զոհասեղանը իր մեջ առկա ամեն տեսակի արարված և անմաքուր առարկայից ու երևույթից մաքրագործելուց, բ) այն սրբագործելուց (օծելուց)՝ աստվածային նպատակի ծառայեցնելու համար. այս երկու գործողություններն էլ ծառայում էին այս «աստվածային» նպատակին, գ) այսպես կոչված՝ «ձեռքերի վրա լցնելու» գործողությունից (ըստ «ketiv yadav»-ի՝ «նրա ձեռքերը», ըստ «keri»-ի՝ «yado» - «նրա ձեռքը», ըստ Յոթանասնից թարգմանության՝ «yadam» - «իր ձեռքերը», այսինքն՝ «քահանաների ձեռքերը»), որը նման էր ձեռնադրվող (նվիրագործվող) քահանաների ձեռքերը զոհաբերության մսին հաղորդակից դարձնելու գործողությանը, որը այդ քահանայացուների օծման ավարտական ծիսակատարությունն էր (Ելք 29:9, Ղևտ․ 8:33): Հատկանշական է, որ այստեղ ոչինչ չի ասվում իրենց ծառայությանն անցնելու նպատակով քահանաների վերոնշյալ օծման մասին (եթե իհարկե որպես այդ գործողությունը մատնանշող ցուցում նկատի չառնենք Յոթանասնից թարգմանության մեջ սույն համարում առկա վերջին բառը)։ Ոչինչ չի ասվում նաև զոհասեղանն ու տաճարը յուղով օծելու մասին։ Այսպիսով, նոր տաճարի սրբագործման (օծման) ծիսակատարությունները Մովսիսական վկայության խորանի օծման ծիսակատարությունից տարբերվում են ոչ միայն սրբագործող զոհաբերությունների տեսակներով և քանակով (տե՛ս 20-րդ և հաջորդող համարների բացատրությունը), այլ նաև սրբագործման բուն բնույթով և էությամբ՝ տարբերվելով իր խիստ ընդգծված պարզությամբ և, այսպես ասած, օբյեկտիվությամբ:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) ու եօթը օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն: Թող մաքրեն նաեւ իրենց ձեռքերը:
(Արարատ թարգ․) Յոթ օր քավություն կանեն զոհասեղանին և այն կմաքրեն ու կնվիրագործեն։
(Գրաբար) զեւթն օր, և քաւեսցեն զսեղանն՝ և սրբեսցեն զնա։ Եւ կատարեսցեն զձեռս իւրեանց.