Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն:
Հարց. Ինչ է, որ ասում է. Սովորեցեք բարին գործել .
Պատասխան. Բազում բաներ կան, որ հակառակ են բարի գործերին. նախ՝ բնության բռնությունը, երկրորդ՝ անձնիշխանության ծուլությունը, երրորդ՝ դևերի խաբեությունը, չորրորդ՝ ագահությունը: Այս պատճառով, եթե մեկը կամենում է զերծ մնալ սրանցից, հարկ է կամքի հոժարությունն ուղղել դեպի բարին, և Աստծուց օգնություն խնդրել, ըստ Դավթի. «Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից» (Սղմ. 120:2):
Արդարություն փնտրեցեք.
Չորս բան է աղավաղում դատաստանի արդարությունը. նախ՝ կաշառքը, երկրորդ՝ կողմնապահությունը, երրորդ՝ վախը, չորրորդ՝ տգիտությունը: Սրանցից զերծ՝ դատաստանն արդար է լինում: Բայց կան ոմանք, որ վճիռ չեն կայացնում: Այդ պատճառով, շարունակում է, ասելով.
Փրկեցեք զրկվածին:
Ա. Լոպուխին
Սովորե՛ք բարիք գործել, արդարությո՛ւն փնտրեք, օգնե՛ք զրկվածին, պաշտպանե՛ք, իրավո՛ւնք տվեք այրուն: (Սինոդական թարգ․) [17]
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 1:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն:
(Արարատ թարգ․) Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։
(Գրաբար) ուսարուք զբարիս գործել: խնդրեցէք զիրաւունս. փրկեցէք զզրկեալն. դատ արարէք որբոյն, եւ տուք իրաւունս այրւոյն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: