Եսայու մարգարեության մեկնություն 25։6

Ա. Լոպուխին

 Եվ Զորությունների Տերն այս լեռան վրա պարարտ ուտեստներից սեղան կպատրաստի բոլոր ժողովուրդների համար, սեղան՝ լեցուն անապական գինիներով ու ճարպոտ մսերով, ամենաանապական գինիներով։ [6] (Սինոդական թարգ․)
   
   Սիոն լեռը կենտրոնատեղի կդառնա բոլոր ժողովուրդների՝ ճշմարիտ Աստծո հետ հաղորդակցության համար։ Աստված այստեղ մարդկության համար մեծասքանչ ընթրիք կկազմակերպի, ինչպես որ թագավորն է իր գահակալության ժամանակ ընթրիք  կազմակերպում իր հպատակների համար։ Այնուհետև Տերը մարդկանց աչքերից կհեռացնի ծածկոցն ու կոչնչացնի մարդկության վաղեմի թշնամուն՝ մահվանը, և դրա հետ միաժամանակ նաև բոլոր վշտերը։

   «Այս լեռան վրա»։ Այստեղ ի նկատի է առնվում Սիոն լեռը, սակայն ապագայի՛ Սիոնը կամ էլ, այլ կերպ ասած, Քրիստոսի Եկեղեցին, որտեղ մուտք կունենան բոլոր ժողովուրդները։

   «Պարարտ ուտեստներից սեղան»։ Ակնհայտ է, որ այդ ընթրիքը կամ ընդունելությունը կկազմակերպվի Բարձրյալի կողմից ամբողջ մարդկության վրա Իր թագավորելու առիթով (հմմտ․ Ես․ 24:23)։ Այն իրողությունը, որ ընթրողներին ճարպ է առաջարկվելու (կենդանու յուղոտ մասերը), որը, ըստ Մովսեսի օրենքի, արգելվում էր ճաշակել զոհը մատուցողին (Ղևտ․ 7։24-25), ծառայում է որպես կանխասացություն Աստծո Նոր Թագավորության մեջ Հաղորդության սրբազան խորհրդի հաստատման վերաբերյալ, ըստ որում Փրկիչը հավատացյալներին է մատուցում Իր Մարմինն ու Արյունը։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգչեն այս լեռների վրայ:
(Արարատ թարգ․) Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։
(Գրաբար) Եւ արասցէ Տէր Սաբաւովթ ամենայն հեթանոսաց ի լերինս յայսմիկ: արբցեն ուրախութիւն, արբցեն գինի. աւծցին իւղով ի մրրոյ պարզելոյ,