Ա. Լոպուխին
Գիշերը ես իմ հոգով ձգտում էի դեպի Քեզ, և վաղ առավոտից իմ ոգով ես իմ ներսում Քեզ կփնտրեմ, քանի որ երբ Քո դատաստաններն իրականանում են երկրի վրա, այդ ժամանակ աշխարհի բնակիչները սովորում են ճշմարտությունը։ [9] (Սինոդական թարգ․)
«Իմ հոգով․․․ և ոգով», այսինքն՝ իմ ամբողջ ներքին էությամբ։
«Ես ձգտում էի»։ Մարգարեն սկսում է խոսել եզակի թվով, որպեսզի ցույց տա, որ տվյալ ցանկությունն առավելապես միայն իրե՛ն է հատուկ։ Նա մարդկանց կողմից գործված այնքա՜ն շատ անարդարություններ է տեսել, և ո՞վ, եթե ոչ նա ինքը՝ մարգարեն է այդքա՜ն հաճախ ցանկացել, որ Աստված շուտափույթ հադես գա որպես մարդկանց Դատավոր։
«Աշխարհի բնակիչները սովորում են ճշմարտությունը։ Մարգարեի այս ցանկության մեջ, սակայն, ինչ-որ սովորական մարդկային վրեժխնդրություն չի արտահայտվում։ Մարգարեն ա՛յն պատճառով էր այդպես ջերմեռանդորեն սպասում Աստծո դատաստանին, քանի որ հուսով էր, որ երբ այդ դատաստանը հասնի երկրին, մարդիկ կուսանեն արդարությունը։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Գիշերով իմ հոգին դէպի քեզ է շտապում, Աստուա՛ծ, քանզի քո հրամանները լոյս են երկրի վրայ: Արդարութի՛ւն սովորեցէք, ո՛վ երկրի բնակիչներ,
(Արարատ թարգ․) Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։
(Գրաբար) Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի. զարդարութիւն ուսարուք բնակիչք երկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: