Ա. Լոպուխին
«Նա՛, Ով ի չիք է դարձնում սուտ մարգարեների նշաններն ու բացահայտում է կախարդների հիմարությունը, իմաստուններին հետ է վռնդում և նրանց գիտելիքները հիմարություն է դարձնում»: [25] (Սինոդական թարգ․)
«Նա՛, Ով ի չիք է դարձնում սուտ մարգարեների նշանները…կախարդների ու իմաստունների հիմարությունը...» - Այստեղ, իհարկե, կարելի է պատմական ակնարկ տեսնել եգիպտացի մոգերի վերաբերյալ, որոնք մրցում էին Մովսեսի ու Ահարոնի հետ (Ելք 7:11-12, 22): Սակայն, հավանաբար, ավելի լավ կլինի, որ սա վերագրենք բաբելոնյան կրոնի ու գիտության ներկայացուցիչներին, քաղդեացի մոգերին, աստղագուշակներին ու իմաստուններին (Ես․ 16:6, 47:10, Երեմ. 29:8-9), քանի որ մարգարեին ժամանակակից հրեաներն ամենաշատն էին տարվում այդ պաշտամունքներով ու այդ գիտությամբ:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում,
(Արարատ թարգ․) ես եմ, որ փչացնում եմ ստախոսների նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.
(Գրաբար) Ո՞ այլոք ցրեաց զնշանս վոհկաց, եւ զըղձութիւնս ի սրտից: ո՞ դարձուցանէ զիմաստունս յետս, եւ զխորհուրդս նոցա յիմարեցուցանէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: