Ա. Լոպուխին
«Ահա նրանք մղեղի պես են․ կրակը այրում է նրանց, նրանք իրենց հոգիները չեն ազատում բոցից. ածուխ չի մնացել տաքանալու համար, և ոչ էլ կրակ՝ առաջը նստելու համար»։ [14] (Սինոդական թարգ․)
«Ահա նրանք մղեղի պես են․ կրակը այրում է նրանց․․․ածուխ չի մնացել տաքանալու համար․․․» - Այս թվացյալ իմաստունների հույսը, սակայն, իզուր է. նրանք ոչ միայն անզոր են որևէ մեկին իրական օգնություն ցույց տալու հարցում, այլ նաև ի վիճակի չեն անգամ իրենք իրենց փրկելու։ Աստծո զայրույթի ահից նրանք կորստյան կմատնվեն, ինչպես մղեղները՝ կրակի մեջ ընկնելով (Ես․ 5:24, 40:24, 41:2), և նրանց կործանումն այնքա՜ն լիակատար ու ամբողջական կլինի, որ նրանցից ոչինչ չի մնա՝ նույնիսկ ամենափոքր ածուխ, որից հնարավոր կլիներ մի նոր խարույկ վառել։ Այդ մասին մարգարեն դարձյալ խոսում է անթաքույց հեգնանքով։ Այս խոսքերն, առհասարակ, ասես բովանդակում են Աստծո դատաստանը հեթանոսության նկատմամբ, ինչպես որ դա պարզ է դառնում զուգահեռական համեմատությունից. «Իսրայելի Լույսը հուր պիտի դառնա, նրա Սուրբը՝ բոց, և մեկ օրում պիտի այրի ու սպառի նրա փշերն ու տատասկները» (Ես. 10:17):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ նրանք բոլորը, ինչպէս խռիւ, պիտի այրուեն կրակի մէջ եւ իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրայ. դրանք քեզ համար օգնութիւն պիտի լինեն:
(Արարատ թարգ․) Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։
(Գրաբար) Ահաւասիկ ամենեքեան իբրեւ զխռիւ ի հուր այրեսցին, եւ մի ապրեցուսցեն զանձինս իւրեանց ի բոցոյ անտի. զի նստիս ի վերայ կայծականց հրոյ, նոքա եղիցին քեզ յաւգնականութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: