Ա. Լոպուխին
Դրա համար էլ, ինչպես կրակի բոցն է լափում եղեգը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
(Սինոդական թարգ․) [24]
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 5:22
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ, ինչպէս եղէգն է վառւում կրակի կայծերից, այնպէս էլ նրանք են այրուելու բորբոքուած բոցից, նրանց արմատը դառնալու է մղեղի նման, նրանց ծաղիկը փոշու պէս վեր է ելնելու, որովհետեւ նրանք մերժեցին Զօրութիւնների Տիրոջ օրէնքը, առաւել եւս անարգեցին Իսրայէլի սրբի խօսքը:
(Արարատ թարգ․) Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
(Գրաբար) Վասն այնորիկ որպէս վառի եղէգն ի կայծականց հրոյ, այնպէս այրեսցին ի բորբոքեալ բոցոյ: եւ արմատ նոցա իբրեւ զմղեղ եղիցի. եւ ծաղիկ նոցա իբրեւ զփոշի ելանիցէ: զի ոչ կամեցան զաւրէնս Տեառն զաւրութեանց, այլ գրգռեցին եւս զբանս սրբոյն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: