Ա. Լոպուխին
«Եվ ասաց․ «Բարձրացրե՛ք, բարձրացրե՛ք, հարթեցրե՛ք ճանապարհը, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»»։ [14] (Սինոդական թարգ․)
14-րդ համարն իրենում բովանդակում է նորկտակարանյան Եկեղեցու անդամներին հասցեագրված մարգարեական հրավեր՝ ամեն կերպ աջակցելու մոլորյալ Իսրայելի դարձի գալուն, և այդ հրավերի իրողությունն առավել հստակ է դառնում սույն համարը նորկտակարանյան զուգահեռների հետ համեմատելու պարագայում (Հռոմ․ 9։32-33, 11։25)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Նրանք պիտի ասեն. «Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից»»:
(Արարատ թարգ․) Եվ Տերը կասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»։
(Գրաբար) եւ ասասցեն. հորդեցէք առաջի նորա զճանապարհս, եւ ի բաց արարէք զխոչ եւ զխութ ի ճանապարհէ ժողովրդեան իմոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: