Եսայու մարգարեության մեկնություն 63:4

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր:
   

Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 63:1

   

Ա. Լոպուխին

«Որովհետև վրեժխնդրության օրն Իմ սրտում էր, և Իմ փրկության տարին հասել էր»: [4] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև վրեժխնդրության օրն Իմ սրտում էր, և Իմ փրկության տարին հասել էր: Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, որ օժանդակող չկար, սակայն Ինձ օգնեց Իմ բազուկը, ու Իմ զայրույթն օգնական եղավ Ինձ։ Եվ Ես ժողովուրդներին կոխոտեցի Իմ բարկությամբ ու Իմ զայրույթով ոչնչացրի նրանց, և նրանց արյունը գետին թափեցի» - Այս 4-ից 6-րդ համարները (3 համար) հիանալիորեն բացահայտում են վերոնշյալ պատկերը. նրանցից առաջինում ասվում է, որ հնձանում հունձը ճմլելը մատնանշում է հենց ժողովուրդների նկատմամբ Աստծո Դատաստանի օրվա (4-րդ համար), երկրորդ համարում պարզաբանվում է, որ այդ Դատաստանը Հաղթողի վճռական մենամարտն է լինելու Իր թշնամիների հետ (5-րդ համար), իսկ երրորդ համարում էլ նկարագրվում է, թե այդ կատաղի պայքարի հետևանքները որքան սարսափելի են լինելու պարտվածների համար (6-րդ համար):

   «Որովհետև վրեժխնդրության օրն Իմ սրտում էր, և Իմ փրկության տարին հասել էր», կամ էլ, ինչպես ավելի պարզորեն ասվում է սլավոներեն տեքստում. «Հատուցման օրը գալու է նրանց վրա, ու հասնելու է նաև ազատագրման ամառը»: Այստեղ միանգամայն հստակորեն բացահայտվում է Մեսիայի հաղթական գալուստի բնույթը, որը արդար հատուցման, Աստծո բոլոր թշնամիների հանդեպ սասափելի վրեժխնդրության օր է լինելու, ինչպես նաև փրկության տարի, «բարեհաճ ամառ» այն բոլոր մարդկանց համար, որոնք դարձի են գալու դեպի Նա (հմմտ. Ես․ 61:2, 34:8, 59:17):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր:
(Արարատ թարգ․) որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։
(Գրաբար) զի հասեալ էր ի վերայ նոցա աւր հատուցման, եւ ամ փրկութեան եկեալ հասեալ: