Ա. Լոպուխին
Ձեզ հետ ամեն մի ցեղից թող մեկական իշխան լինի: (Սինոդական թարգ․)[4]
Մովսեսի, Ահարոնի և ղևտացիների (Ելք 38:21) հետ միասին ցեղերի ղեկավարներն էլ պետք է մասնակցեին մարդահամարի կազմակերպմանը (տե՛ս համար 4): Սա ինչպես կազմվող ցուցակների առավելագույն ճշգրտությունն ապահովելու, այնպես էլ ժողովրդի աչքում իրենց կողմից ընտրած անձանց հեղինակությունը պահպանելու համար էր։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ձեզ հետ ամէն մի ցեղից՝ նահապետների ընտանիքներից մէկական իշխան թող լինի:
(Արարատ թարգ․) Ձեզ հետ ամեն ցեղից մի մարդ թող լինի. սրանցից ամեն մեկը իր հոր տան իշխանը լինի։
(Գրաբար) եւ ընդ ձեզ լինիցին իւրաքանչիւր ըստ ցեղի, իւրաքանչիւր իշխանի, ըստ տանց նահապետաց լինիցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: