Ամբակումի մարգարեության մեկնություն 2։5

Ա․ Լոպուխին

Ամբարտավան մարդը, ինչպես թթված գինին, չի հանգստանում, ուստի իր հոգին ընդարձակում է դժողքի պես, և մահվան պես անհագ է, և դեպի իրեն է հավաքում բոլոր ազգերին, բռնությամբ տիրում բոլոր ժողովուրդներին: (Սինոդական թարգ․) [5]
   
Տե՛ս Ամբակումի մարգարեության մեկնություն գլուխ 2:4
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արդարեւ արդարը հաւատքով կ՚ապրի, իսկ կասկածողն ու արհամարհողը ամբարտաւան մարդ է եւ ոչինչ աւարտին չի հասցնի: Ով իր հոգին ընդարձակում է ինչպէս գերեզման եւ անյագ է ինչպէս մահը, իր շուրջը կը հաւաքի բոլոր հեթանոսներին եւ իր մէջ կ՚ամփոփի բոլոր ազգերին:
(Արարատ թարգ․) Տակավին գինին խաբեբա է, ամբարտավան մարդը հաստատ չի մնա. նա մեռելների աշխարհի պես լայնացրել է իր հոգին և նա մահվան պես չի կշտանում. իր մոտ ժողովեց բոլոր ազգերին և իր մոտ հավաքեց բոլոր ժողովուրդներին։
(Գրաբար) Զի արդարն իմ ի հաւատոց իմոց կեցցէ։ Այլ կարծաւղն եւ արհամարհաւղն այր ամբարտաւան է՝ եւ ոչինչ վճարեսցէ։ Որ ընդարձակեաց իբրեւ զդժոխս զանձն իւր, եւ անյագ եղեւ իբրեւ զմահ, եւ ժողովեաց առ ինքն զամենայն հեթանոսս, եւ զազգս ամենայն յինքն ամփոփեսցէ։