Ամոսի մարգարեության մեկնություն 4։6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Դրա համար էլ Ես ձեզ տվեցի մաքուր ատամներ ձեր բոլոր քաղաքներում և հացի պակաս՝ ձեր բոլոր բնակավայրերում, բայց դուք Ինձ չդարձաք»,− ասում է Տերը: : (Սինոդական թարգ․)[6]
   
    6−րդ համարից սկսած՝ մարգարեն մատնանշում է անցյալում տեղի ունեցած այն բոլոր աղետները, որոնց միջոցով Տերը ցանկացել է Իսրայելին դարձի բերել, ու ամենից առաջ հիշատակում է սովի մասին: «Դրա համար էլ Ես ձեզ տվեցի դատարկ ատամներ». եբրայերենից թարգմանելիս լինում է «ատամների մաքրություն»՝ «nikjon schinnaim»Հազվադեպ հանդիպող և սովորաբար բարոյական իմաստ ունեցող (Ծննդ. 20:5, Սաղմ. 26։6, 72։13) «nikjon» (մաքրություն) արտահայտությունը հին թարգմանիչները քննարկվող հատվածում տարբեր կերպ են փոխանցում. «ատամի ցավ» (Յոթանասնից և Ակյուղաս՝ «γομφιασμος»), «ատամնառություն» (Հիերոնիմոս՝ «stupor»): «Ես ձեզ ատամի մաքրություն տվեցի» պատկերավոր արտահայտությունը այնպիսի սով է մատնանշում, որի դեպքում առհասարակ ուտելու ոչինչ չի լինում, և «ատամների արանքում անգամ հացի փշուր չի հայտնվում» (երանելի Թեոդորիտ):

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Ես ձեր բոլոր քաղաքներում ատամի ցաւ պատճառեցի ձեզ եւ հացի կարօտ թողեցի ձեր բոլոր բնակավայրերում, բայց դուք էլի չդարձաք դէպի ինձ", - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Ես էլ ձեզ ատամների մաքրություն տվեցի ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր տեղերում, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ ես արկի՛ զձեւք ցաւ ատամանց յամենայն քաղաքս ձեր, և կարօտութիւն հացի յամենայն տեղիս ձեր. և ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։