Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Նա երկնքում հաստատեց Իր վերին հարկերը և կապեց Իր կամարը երկրի վրա, կանչում է ծովի ջրերին և դրանք հեղում երկրի երեսին. Տեր է Նրա անունը»: (Սինոդական թարգ․)[6]
Մարգարեն այստեղ պատկերավոր կերպով նկարագրում է Տիրոջ մեծությունը: «Նա երկնքում հաստատեց Իր հարկերը (maalothav) ». «maalah» արտահայտությունը նշանակում է «բարձրանալ» կամ էլ «սանդուղքի աստիճան» (Գ Թագ. 10:19. Սաղմ. 120 և այլն): Յոթանասնիցն այն «ἀνάβασις» արտահայտությամբ է թարգմանել (սլավոներեն՝ «համբառնալ»): Ժամանակակից մեկնիչները, սովորաբար, «maalothav» արտահայտությունը նույնացնում են եբրայերեն «alijоth» («երկնային բնակավայրեր, լեռնային սրահներ») բառի հետ: «Իր կամարը» («վագուդդատո»). եբրայերեն «aguddah» բառը նշանակում է «կապ, լուծ, գոտի» (Ելք․ 12:22, Ես. 58:6), «մարդկանց խումբ» (Բ Թագ. 2:25): Շինության առնչությամբ կիրառվելու պարագայում «aguddah» արտահայտությունը կարող է նշանակել «կամար, հիմք»։ Վերջին իմաստով էլ այն օգտագործվում է 6−րդ համարում: Մարգարեն հիմք (կամար) է անվանում երկնային հաստատությունները կամ էլ տեսանելի երկինքը: Մարգարեի կողմից հնչեցված այս ամբողջ արտահայտությունը նույնանում է Եսայի մարգարեի զորավոր խոսքերի հետ. «Երկինքն Իմ գահն է, իսկ երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը (Ես. 66:1): Յոթանասնիցը «aguddah» արտահայտությունը բխեցրել է «nagad» բայից և թարգմանել որպես «ἐπαγγελία» («վկայություն, երդում»)։ Այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի «Ով իր երդումն է հաստատում երկրի վրա» տարբերակը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Նա, ով պատրաստում է իր համբառնալը դէպի երկինք,ով իր աւետիսն է հաստատում երկրում, ով վերեւ է կանչում ծովի ջրերը եւ հեղում երկրի երեսին, Ամենակալ Տէր է նրա անունը:
(Արարատ թարգ․) Նա, որ երկնքում է շինում իր վերնատները և իր կամարը երկրի վրա հաստատում. նա, որ կանչում է ծովի ջրերին և նրանց թափում երկրի մակերեսին, Տեր է նրա անունը։
(Գրաբար)Որ շինէ յերկինս զհամբառնալ իւր, և զաւետիս իւր յերկիր հաստատէ. որ կոչէ զջուրս ծովու՝ և հեղու զնա ի վերայ երեսաց երկրի. Տէր ամենակալ անուն է նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: