Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 120

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՆԵԼ ԻՆՁ
   
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1. Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ:
2. Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը:
3. Թող քո ոտքը չսասանուի, եւ քո Պահապանը թող չննջի,
4. ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի:
5. Տէրը քեզ կը պահպանի, Տէրը քեզ կ՚ընդունի իր աջ ձեռքով:
6. Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ:
7. Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից, Տէրը կը պահպանի քեզ:
8. Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան: