Շնորհակալության աղոթք
1․ Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
2․ Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
3․ Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
4․ Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
5․ Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
6․ Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
7․ Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.
8․ Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
9․ Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
10․ Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
11․ Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
12․ Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
13․ Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.
14․ Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
15․ Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
16․ Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
17․ Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
18․ Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.
19․ Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
20․ Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
21․ Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
22․ Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
23․ Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
24․ Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
25․ Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
26․ Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: