Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 130

Աղոթք օգնության համար Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

   

1․ Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։

2․ Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։

3․ Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։

4․ Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։

5․ Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։

6․ Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։

7․ Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։

8․ Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։