Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 110

Աստված և ընտրված Թագավորը Դավթի սաղմոս։

 

1․ Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։

2․ Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրի՛ր քո թշնամիների մեջ։

3․ Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։

4․ Տերը երդվեց և չի զղջա. դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։

5․ Տերը քո աջ կողմում է. նա իր բարկության օրը կջարդի թագավորներին։

6․ Նա կդատի հեթանոսներին, մեռելներով կլցնի երկիրը, և շատ երկրների մեջ կջարդի գլուխները։

7․ Գետից կխմի ճանապարհին. դրա համար գլուխը կբարձրացնի։