Աղոթք օգնության համար Երգողների գլխավորին։ Ութլարանի նվագարանով։ Դավթի սաղմոս։
1․ Փրկի՛ր, Տե՛ր, որովհետև հավատարիմ մեկը չմնաց, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների միջից։
2․ Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ. շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։
3․ Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները,
4․ Որոնք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է մեզ վրա տիրողը»։
5․ «Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ,- ասում է Տերը,- փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն»։
6․ Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։
7․ Դու, Տե՛ր, կպահես նրանց և նրանց հավիտյան կպաշտպանես այս ազգից։
8․ Ամբարիշտները ման են գալիս ամեն կողմ, երբ մարդկանց որդիների մեջ բարձրանում են անարգները։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: